«Նմանատիպ արարքը վանդալիզմ է ու պետք է դատապարտվի խստագույնս»

«Նմանատիպ արարքը վանդալիզմ է ու պետք է դատապարտվի խստագույնս»

Հասարակության շրջանում հակասական գնահատականի է արժանացել Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու քայլը։ 

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով Շահեն Հարությունյանի արարքը. նա, մասնավորապես, գրել է՝ «Նմանատիպ արարքը վանդալիզմ է ու պետք է դատապարտվի խստագույնս: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ընթացք տալ»:

Բացասական գնահատականի է արժանացել արարքը նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից, որը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սա վանդալիզմ է, սրանով ուրախանալը գռեհկություն ու տգիտություն է…»