Երեւանում ծառեր կկտրվեն

Երեւանում ծառեր կկտրվեն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ հանձնարարեց գույքագրել մայրաքաղաքի տրանսպորտի համար նախատեսված կանգառները, որպեսզի դիտարկեն դրանց մեծացման հնարավորությունը․ 

«Պետք է հասկանանք, թե կանգառներում միավոր ժամանակում քանի ավտոբուս պետք է կանգնի, էդ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան։ Այո, հասկանում եմ, որ կլինեն կանգառներ, որտեղ ծառեր կան։ Պետք է հասկանանք, որ եթե դրանք հին են կամ պիտանի չեն, ապա պետք է կտրենք և դրանց փոխարեն նոր ծառեր տնկենք»,- նշեց նա։