Մայրաքաղաքը երկու մարդ են կառավարում՝ Արտաչոկն ու Իվան

 Մայրաքաղաքը երկու մարդ են կառավարում՝ Արտաչոկն ու Իվան

Երեկ Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաեւ մեր լուրին, ըստ որի «Հայկ Մարությանի՝ ազգությամբ չեխ կինը՝ Իվան, ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաեւ շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»։ Լրագրողների հարցին պատասխանելով Մարությանը փորձել է հերքել այս լուրը, սակայն, իրականում, հաստատել է ասելով. «Չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում, եւ մենք ողջունում ենք բոլորին: Այն մարդիկ, որոնք գիտելիքներ ունեն, եւ այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին, մենք բոլորին ողջունում ենք»: 

Նկատենք, որ «օգտակար լինելու» ձեւը որեւէ լիազորություն եւ պաշտոն ստանձնելն է, իսկ ՀՀ Սահմանադրությունն արգելում է լիազորություններ չեւ որեւէ կարգավիճակ չունեցող մարդուն ինքնակոչ կերպով «օգտակար» լինել, ասենք՝ ներդրողների հետ հանդիպելով կամ պայմանագրերի կնքման հետ կապված քննարկումներով ներկա լինելով։ Հենց այս տնավարի մթնոլորտն է ստեղծվել քաղաքապետարանում՝ Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո։ Եւ սա է պատճառը, որ քաղաքապետարանի աշխատակազմում ասում են՝ «Քաղաքը հիմա երկու մարդ են կառավարում՝ Արտաչոկն ու Իվան»։