Հայտնի մարզիկը ձերբակալվել է մարդ առեւանգելու կասկածանքով

Հայտնի մարզիկը ձերբակալվել է մարդ առեւանգելու կասկածանքով

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կալանավորել է ռուսաստանցի խառը տիպի մենամարտերի մարզիկ Դմիտրի Սոսնովսկուն։ Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Սոսնովսկին որպես կասկածյալ անցնում է մարդու առեւանգման հետ կապված հարուցված քրեական գործով։ Նրա հետ ձերակալվել է նաեւ մեկ այլ մենամարտիկ՝ Ալեքսանդր Գլադկովը։ Ըստ քննության նյութերի․ խումբը, որի մեջ եղել են, ենթադրաբար նաեւ երկու մարզիկները, առեւանգել են մի տղամարդու, ծեծի ենթարկել ու պահանջել 400 հազար ռուբլի։ Սոսնովսկու փաստաբան Ռավիլ Սեբերովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կապ չունի այդ հանցագործության հետ։