Ավիավթար՝ ԱՄՆ-ում. զոհվածների մեջ հայտնի մարդիկ կան

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ծայրամասում Cessna 550 ինքնաթիռի՝ բնակելի թաղամասի վրա կործանման հետևանքով, տարբեր տվյալներով զոհվել է երեքից վեց մարդ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գետնին գտնվող ութ մարդ վիրավորվել է։
Ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ բանակի բնակելի թաղամասում։
Վնասվել է առնվազն տասը տուն, ինչպես նաև «ռազմական քաղաքում» կայանված մի քանի մեքենա։ Աղետից հետո մոտ 100 տեղացի բնակիչ տարհանվել է։
Նշվում է, որ զոհվածների թվում են հայտնի երաժշտական գործակալ Դեյվ Շապիրոն (Sound Talent Group-ի համահիմնադիր) և երաժիշտ Դանիել Ուիլյամսը (The Devil Wears Prada մետալ խմբի նախկին թմբկահարը):
Կարծիքներ