Роспотребнадзор-ը վրացական գինիների մեջ որակի անկում է հայտնաբերել

Роспотребнадзор-ը վրացական գինիների մեջ որակի անկում է հայտնաբերել

Роспотребнадзор-ը հայտարարել է, որ վրացական ալկոհոլային արտադրանքում հայտնաբերվել են որակի հետ կապված խնդիրներ։ Երեւույթը ըստ պատասխանատուների նոր չէ եւ նկատվում է արդեն մի քանի տարի։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ 2014-18 թթ ընթացքում դեպի Ռուսաստան վրացական գինիների արտահանումը ավելացել է 2,9 անգամ հասենոլվ 203 հազար լիտրի։ Վրաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը ավելացել է անցյալ տարի 3,5 տոկոսով, հասնելով 398 միլիոն դոլարի, եւ այստեղ ամենամեծ չափաբաժինը գինիներինը, ալկոհոլային խմիչքներինն է ու գյուղատնտեսական արտադրանքինը։ Ուշագրավ է, որ նման հայտարարություն ռուսական կողմը անում է ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացման ֆոնին։ Նշենք, որ արգելվել է նաեւ, սկսած հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան բոլոր ավիաթռիչքները։