Ինչպես են ծերանում բջիջները․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, թե ինչ մեխանիզմով են ծերանում բջիջները։ Նրանք այս բացահայտումը կատարել են, հետեւելով բջիջների գենային ակտիվության փոփոխությանը՝ ծնունդից մինչեւ ծերություն։ Պարզվել է, որ այդ ակտիվությունը կարգավորվում է AP-1 ակտիվատոր սպիտակուցի միջոցով։ Մասնագետները բացատրել են, որ որոշ գեներ պատասխանատու են մարդկանց աճի, հասունացման եւ ծերացման համար։
Հատուկ կարգավորիչները վերահսկում են յուրաքանչյուր բջջի գենի ակտիվացումն ու ապաակտիվացումը ինչպես դիրիժորը, որը կառավարում է նվագախումբը։ Մարդու երիտասարդ տարիքում որոշ գեներ «գործարկվում» են, իսկ երբ դրանք արդեն «անցնում են հանգստի», նշանակում է սկսվել է ծերացումը։
Հետազոտությունները պարզել են, որ հենց վերոնշյալ AP-1 սպիտակուցն է կարգավորում այդ ողջ գործընթացը։ Այս սպիտակուցը ակտիվանում է նաեւ բորբոքային պրոցեսների եւ սթրեսների ժամանակ։ Սա հիմք է տալիս գիտնականներին ասելու, որ ծերացումը կարող է ակտիվանալ նաեւ շրջապատի միջավայրի ոչ բարենպաստ պայմանների կամ կենսապայմանների ոչ դրական փոփոխությունների ժամանակ։
Կարծիքներ