Կորցնում ենք․․․ վարչապետին

Կորցնում ենք․․․ վարչապետին

«Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, եւ եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, վարկ վերցնողի վնասը որեւէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-  մայիսի 27-ի կառավարության նիստում հարցրել է Ն․ Փաշինյանը, որին արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանել է՝ «Ոչ, պարոն դատավոր»։ Պատասխանը հարուցել է նիստի մասնակիցների ծիծաղը, թեև այն իր խորքում բնավ էլ ծիծաղելի չէ։
Չի բացառվում, որ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ Ն․ Փաշինյանի որևէ հարցի արձագանքելիս  շուտով հնչեն «Ոչ, դոկտոր», տնտեսության վերաբերյալ որևէ հարցի՝ «Ոչ, պրոֆեսոր» հարգալից պատասխանները։ 
Եվ այսպես ոլորտ առ ոլորտ մենք «կորցնում ենք»․․․ վարչապետին։

Լևոն Սարգսյան