Ինչպիսին են Ադրիանա Լիմայի եւ Մեթին Հարայի հարաբերությունները

Ինչպիսին են Ադրիանա Լիմայի եւ Մեթին Հարայի հարաբերությունները

Բրազիլացի պոդիումային աստղ Ադրիանա Լիմայի ընկերը, ազգությամբ թուրք գրող Մեթին Հարան որոշել է խոսել իր եւ Ադրիանայի հարաբերությունների մասին։ Ինչպես հայտնում է rusturkey.com-ը, թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մեթին Հարան խոստովանել է, որ իր եւ Ադրիանայի հարաբերություններում որոշակի անհարթություն կա, որը հարկ է հարթեցնել։ Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին պտտվում լուրեր այն մասին, որ զույգի հարաբերություններում ինչ որ խնդիրներ կան, սակայն Մեթին Հարան շարունակ լռություն էր պահպանում եւ հրաժարվում էր այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն անելուց։ Մամուլում պտտվում են նաեւ լուրեր, որ թուրք գրողը հրաժարվել է ամուսնանալ մոդելի հետ։ Ադրիանա Լիման էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի սկզբին ինքն ու Մեթինը հանդիպել են՝ իրենց հարաբերությունների ապագան քննարկելու համար։ Նա ասել էր, որ պատրաստ է ամուսնանալ Մեթինի հետ, եթե նա տեղափոխվի մշտական բնակության Ամերիկա եւ համաձայնի ամուսնանալ իր հետ։ Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունները սկսվել են 2017-ի ամռանը։ Դրանք հանրային լայն արձագանքի են արժանացել։ Մեթին Հարան հայտնի է ինքնակատարելագործման մասին իր գրքերով, որոնք հատկապես հայտնի են դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա եւ մոդելի սիրավեպի մասին։