STARMUS-ը գալիս է Հայաստան
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը։ Հայաստանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:
Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50 ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3-ը» տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
STARMUS միջազգային փառատոնը կապված է Սթիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում՝ նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար՝ արվեստի միջոցով։
Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ:
Կարծիքներ