Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ

Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ

Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։

Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։

Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է։