Դատապարտյալ է ինքնասպան եղել

Դատապարտյալ է ինքնասպան եղել

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցում են Քրեակատարողական ծառայությունից։

«Անմիջապես կանչվել է շտապօգնություն։  Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեցին ՔԿԾ-ից։