Հիշեք` պատերազմը չի ավարտվել
2020 թվականի նոյեմբերի 9-ը կմտնի Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես հայ ժողովրդի ամենաստոր ու սանձարձակ դավաճանության օրինակ։
Կանխամտածված դավաճանություն:
Հաշվարկված դավաճանություն։
Դավաճանություն, որը գլոբալիստական արյունոտ երախով խժռեց մի ամբողջ սերնդի հոգին ու սիրտը:
Հիմա իմաստ չունի ծնկներին խփելով ողբալ և լաց լինել։
Պարզապես պետք է հասկանալ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց Հայաստանի՝ որպես պետության կազմալուծմանը և հայ ժողովրդի՝ որպես ազգի ոչնչացմանը։
Պատերազմը չի ավարտվել և չի ավարտվելու մինչև չհաստատվի արդար խաղաղություն, հենց արդար խաղաղություն, այլ ոչ թե այն հակահայկական նվաստացուցիչ պոռնոգրաֆիան, որը այս իշխանություններն անվանում են «խաղաղություն»։
Ուզեք, թե չուզեք, եթե նույնիսկ որոշել եք քաղաքականությամբ չզբաղվել՝ փորձելով թաքցնել ձեր նվաստացումը ձեր երկրի ճակատագրին մասնակցելուց ցուցադրական հրաժարումով, թուրքն ու ադրբեջանցին ձեզանով, Ձեր ընտանիքով և ձեր երեխաների ապագայով զբաղվում են հաստատ։
2020-ի պատերազմը շատ հստակ ցույց տվեց, թե ով է արժանապատիվ Հայ մարդը և ով է դողդոջուն արարածը, որը պատրաստ է Հայրենիքի նվաստացման և կորստի վրա աչք փակելով «վարձատրվել» մի աման լափով։
Եվ մեկընդմիշտ հիշեք, պատերազմը չի ավարտվել և կավարտվի միայն այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական վիժվածքների օկուպացիոն զորքերը դուրս շպրտվեն Հայաստանի և Արցախի սուրբ հողից:
Միայն թուրքական գործոնի (Թուրքիա և Ադրբեջան) հնարավորինս խորքային չեզոքացումը կարող է հայերին խաղաղություն և հանգստություն երաշխավորել մեր տարածաշրջանում։
Կարո՞ղ ենք մենք դա անել
Իհարկե։
Եվ դա նշանակում է, որ «Կարթագենը պետք է կործանվի»:
Մնացածը կարեւոր չէ:
Արման Աբովյան
Կարծիքներ