Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել: Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաեւ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա: Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր աշխատակազմի ղեկավար «չեք ընդունում»՝ հարցրինք նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Երբ դրա կարիքը զգացվի, կունենանք, մրցույթը կհայտարարվի, ըստ դրա` մարդիկ կմասնակցեն»: Ե՞րբ կլինի մրցույթը։ «Կդժվարանամ ասել, կապված համաճարակի հետ` պետք է հասկանանք մրցույթի կազմակերպման ընթացքը»: Տարիուկես ինչո՞ւ չէր կազմակերպվում։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»: Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ օրերս պարոն Մաչյանը նախարարի մեքենայով է եղել, չար լեզուների «բնութագրմամբ»` ստրիփ-ակումբի «մոտերքում» է տեւական ժամանակ կայանել, ինչի մասին էլ ԱԱԾ-ին զեկուցվել է։ «Գրավոր գրեք, մենք կպատասխանենք»,- ասաց խոսնակն ու արձանագրեց, որ պարոն Մաչյանի հեռախոսն իրենք չեն տրամադրում լրագրողներին:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Կուզեն՝ մրցույթ կանեն, չեն ուզի՝ չեն անի
Ամենաընթերցված
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սենսացիոն հայտարարություն՝ Բաքվից․ ՀՀ և Ադրբեջանի...
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի կերպով տեղեկություններ տրամ...
×
❮
❯