Բրեդ Փիթը պատմել է իր անբուժելի հիվանդության մասին

Բրեդ Փիթը պատմել է իր անբուժելի հիվանդության մասին

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը պատմել է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ, որն իրեն զրկում է մարդկանց դեմքերը ճանաչելու կարողությունից։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։

58-ամյա հոլիվուդյան աստղը վստահ է, որ տառապում է պրոսոպագնոզիայով, որի դեպքում կորչում է դեմքերը ճանաչելու ունակությունը, բայց պահպանվում է առարկաները ճանաչելու կարողությունը։ Արվեստագետը հավելել է, որ խնջույքների և այլ միջոցառումների ժամանակ իր համար դժվար է ծանոթներին ու ընկերներին ճանաչելը, և այդ պատճառով մտավախություն ունի, որ հարազատներն իրեն եսասեր, ամբարտավան կամ մեկուսացած կհամարեն։ «Ինձ ոչ ոք չի հավատում», - ասել է Փիթը:

Դերասանը իր հիվանդության մասին առաջին անգամ խոսել է 2013թ.: Այնուհետև աստղը նշել էր, որ իր գործընկերներից շատերը կարծում են, որ ինքը չի հարգում ուրիշներին, և դա վրդովեցնում է իրեն։ Պաշտոնապես բժիշկներն այս ախտորոշումը դերասանին դեռ չեն տվել։