Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կոչով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կոչով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ընթացքում կոչ է արել ընդունել միգրանտներին և չհեռացնել նրանց հույսից՝ նշելով, որ ցանկացած փակում հանգեցնում է բռնապետության և բռնության:

«Ցանկացած փակում և մեկուսացում, նրանց հեռացումը, ովքեր մտածում են ոչ այնպես, ինչպես մենք, հանգեցնում է ծայրահեղ դիրքորոշումների, ինչը ծնում է բռնապետություն և բռնություն։ Դա պատմության մեջ շատ չարիքների արմատներն են»,-ասել է Հռոմի Պապը։ Քարոզը հեռարձակվել է Vatican News-ը։

«Մենք պետք է ավելի բաց աշխարհ կառուցենք, որտեղ ոչ ոք չի բացառվում», - ասել է քահանայապետը։