Գոհար Հարությունյանը հաղթեց դատարանում

Գոհար Հարությունյանը հաղթեց դատարանում

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Դատական գործերի հաղթական ավարտ!!! Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական, Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության որորտը: Ստորև ներկայացնում եմ իրավաբանի հաղորդագրությունը!!!

«Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամը, ի դեմս նախագահ Գոհար Հարությունյանի, Հայաստանում կազմակերպում և իրականացնում է գեղեցկության մրցույթներ: «Միսս Հայաստան» Ազգային Գործակալություն ՀԿ-ն, ի դեմս վերջինիս նապագահ Կարեն Արիստակեսյանի, 2017 թվականից սկսած տարբեր քաղաքացիական, վարչական և քրեական բողոքներ և հայցեր է ներկայացրել «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի դեմ, փորձելով խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը:
«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, ի դեմս գրասենյակի իրավաբան փաստաբան Դավիթ Ասատրյանի, ստանձնեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը և բոլոր՝ թվով վեց քաղաքացիական, վարչական և քրեական գործերով հասան հաջողության:
Արդյունքում, հաստատվեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի կողմից նախկինում իրականացված և ապագայում իրականացվելիք գեղեցկության մրցույթների օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններին»: