Պրիմիտիվ մեթոդներով փորձում են կանխել իշխանափոխությունը

Պրիմիտիվ մեթոդներով փորձում են կանխել իշխանափոխությունը

Հանրապետության Հրապարակում այս պահին մարդկանց մեծ բազմություն է հավաքվել,տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պահանջում են վարչապետից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիների դեմ կամ հրաժարական տալ: Դրան զուգահեռ ՌԴ դեսպանատան դիմաց ընդանում է իշխանության կողմից խրախուսվող և պատասխանատվության վեկտորը շեղող բողոքի ակցիան: Մերձիշխանական շրջանակներից ամեն կերպ փորձում են դժգոհության ալիքը ուղղել ռուսների կողմը: Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը հապճեպ հայտնում են, որ հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ անկարգություններ կազմակերպելու և կոչեր անելու փաստով վարույթներ է նախաձեռնվելու: 

Այս պրիմիտիվ մեթոդներով իշխանությունը փորձում է կանխել բողոքի զանգվածային ալիքը: Մեր աղբյուրները պատմում են, որ շատ մեծ անհանգստություն իշխող ուժի շրջանակներում, Երևանի ընտրությունների խայտառակ արդյունքից հետո վախենում են, որ այս բողոքի ալիքը վճռորոշ կարող է լինել և իրենց չհաջողվի այս անգամ
կանխել իշխափոխությունը: