Գրչի մեկ հարվածով սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի անվտանգություն. Իվետա Տոնոյան

Գրչի մեկ հարվածով սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի անվտանգություն. Իվետա Տոնոյան

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում պատերազմի ծանր հետևանքները, մյուսում՝ Սյունիքը, որն ընդամենը մեկ գիշերում այլևս դարձել է սահմանամերձ, և որի բնակիչները քնում ու արթնանում են ադրբեջանցի զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ յուրաքանչյուր վայրկյան ահն ու սարսափը սրտներում: Նույն երկու տարբեր իրականությունն է նաև Շուռնուխում և Որոտանում.փողոցի մի կողմում թշնամու զինվորները, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով, երկիրը կորցնելու երկյուղով , օր օրի  ուժգնացող անհանգստությամբ: Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն` թանձր մշուշի մեջ առնելով բոլորի ապագան: Այս ամենով հանդերձ, սակայն, որոտանցի ու շուռնուխցի փոքրիկները դեռ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են՝  մեծանալու են, զինվոր դառնան, որ հետ բերեն թուրքին հանձնած հայրենիքը, որ հաղթելու ենք, բայց այս անգամ իրականում, այլ ոչ թե ֆեյսբուքյան զուգահեռ իրականության մեջ»: