Տաթևիկը մայր է դառնալու․․․ (տեսանյութ)

Տաթևիկը մայր է դառնալու․․․ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Հովհաննես Թումանյանի 151-ամյակին շնորհավորում է ընթերցասեր հանրությանը ու նվիրում  Թոնի Ֆեռնանդեսի մասին պատմող գիրքը, ով ավիաընկերության ղեկավար է։ Տաթևիկը պատմում է գրքի հերոսի մասին, թե նա ինչպես է իր երազանքներին հասել, բայց գրքի բովանդակությունից էլ ավելի կարևոր մի երևույթ է աչք շոյում։ Թռիչքների մասին անվերջ երազող ու այն իրականացնող երիտասարդ աղջիկը ապրում է մայրանալու բերկրանքը։ Դա երևի յուրաքանչյուր կնոջ ամենամեծ թռիչքն է, բոլոր թռիչքներից ամենաբարձրը։ Տաթևիկը մայր է դառնալու։ Տեսանյութում  երևում է սիրուն աղջկա ամենաբարձր թռիչքը։

 

 

 

Շնորհավորում եմ բոլոր ընթերցասերներին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 151-ամյակին #նվիրիր_գրադարանին #գիրք_ասեմ_կարդա

Posted by Tatevik Revazian on Wednesday, February 19, 2020