Գոնե հնարավոր է ինչ-որ տեխնիկա տրամադրել, որ երեխաները հիմա էլ չգնան բանվորություն անելու

Գոնե հնարավոր է ինչ-որ տեխնիկա տրամադրել, որ երեխաները հիմա էլ չգնան բանվորություն անելու

Տղաս ծառայել է Արալեռում, որն այժմ գտնում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այն զորամասը, որտեղ ծառայել է տղաս, այլևս չկա։ Ադրբեջանին անցած տարածքների երեխաներին տեղակայել են հայկական հսկողության տակ գտնվող տարածքներում՝ լավագույն դեպքում դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմա իմ որդին Մարտունիում է՝ դպրոցում։ Բնականաբար դպրոցները հարմարեցված չեն զորամասերին, չկան անկողիններ, լավագույն  դեպքում իրենց կարող են տրամադրել  քնապարկեր։ Երեխաները քնում են գետնին։ Այս մասին քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման անդամ Լուսինե Հարոյանը։

«Ըստ ստորագրված պայմանագրի մի կետի՝ ռուսական զորքերի տեղակայմամանը զուգընթաց հայկական զորքը պետք է դուրս բերվի, բայց առայժմ ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ոչ Արցախի պաշտպանության բանակը որևէ հստակ պատասխան չեն տալիս մեզ։Պատկերացրեք այդ երեխաների վիճակը։ Հաշվի առեք տարիքը՝ 18-ից 20 տարեկան, դպրոցը ավարտել գնացել են, 44 օր անցել են դժոխքի միջով։ Այդ երեխաները տեսել են իրենց ընկերների մահը։ Ունեն թեթև վիրավորումներ, տարբեր տրավմաներ, ծանր հոգեվիճակ։ Գոնե հնարավոր է ինչ-որ տեխնիկա տրամադրել, որ երեխաները հիմա էլ չգնան բանվորություն անելու։ Որքանո՞վ է դա արդարացի»,- ասաց Հարոյանը։