Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը երկրների անվտանգության վարկանիշային աղյուսակում

Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է Numbeo տվյալների համաշխարհային բազայում:
Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 135 երկիր:
Նշենք, որ ի տարբերություն անցած տարվա՝ Հայաստանը գրանցել է անկում 2 տողով. 2020 թվականի վարկանշով հանրապետությունը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Կարծիքներ