Այս երկրում կարգելվեն մասնավոր կրիպոտարժույթները 

Այս երկրում կարգելվեն մասնավոր կրիպոտարժույթները 

Հնդկաստանի կառավարությունը պատրաստում է օրենք, որով կարգելվեն մասնավոր կրիպտոարժույթները։ Այս մասին հայտնում է France24-ը։ Ըստ հաղորդման, եթե օրենքն ընդունվի, ապա Հնդկաստանում կարգելվեն մասնավոր թվային արժույթները եւ նաեւ կստեղծեն հիմքեր պետական թվային արժույթի ստեղծման համար, որին աջակցում է նաեւ Հնդկաստանի ԿԲ-ն։ Այս օրենքի պատրաստման աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երիտասարդության համար բիթքոյնը սպառնալիք է հանդիսանում։ Մյուս կողմից, գոնե այս պահի դրությամբ, ապա հնդիկ կրիպտո-ներդրողներին սպասում է անորոշ ապագա, քանի որ օրենքի մանրամասները դեռ հայտնի չեն։ Նշենք, որ թվային արժույթները խստորեն վերահսկողության տակ են վերցվել Հնդկաստանի Կենտրոնական դրամատան կողմից։