Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ

Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ։