«Հրապարակ».Ինչ վիճակում է հիմա կալանավորված փոխնախարարը

«Հրապարակ».Ինչ վիճակում է հիմա կալանավորված փոխնախարարը

Մինչ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները կատաղի պայքար են մղում Դավիթ Սանասարյանի իրավունքների պաշտպանության համար, 3 հազար դոլար կաշառքի համար կալանավորված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի իրավունքները ոչ ոք չի պաշտպանում, թեեւ նա երեք մանկահասակ երեխա ունի եւ նախկինում արատավորված չի եղել։ Նրան՝ առանց դատարանի վճռին սպասելու, վարչապետը շուտափույթ ազատեց աշխատանքից, եւ նա գտնվում է «Երեւան» ՔԿՀ-ում,  մեզ ասացին՝ ծանր հոգեբանական վիճակում։ Նրան այցելելն արգելված է՝ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել։