Հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Ռազմիկ Մկրտչյան

Հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ չի պատրաստվում թողնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից:

«Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ամենայն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ ծառայել եմ վարչական շրջանին։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և համոզված եմ՝ արժանահավատ ջանքերս տալիս են ցանկալի արդյունք այս ասպարեզում և այս շրջանում, ուստի ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից և աշխատանքս շարունակել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Պատգամավորական մանդատը կրող իմ հաջորդ թիմակցին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ։

Խորապես շնորհակալ եմ քաղաքական թիմին մեծագույն վստահության և իմ որոշումը հարգելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: