Ալիևը «ոգևորվել» է. ի՞նչ է խոստացել Էրդողանին

Ալիևը «ոգևորվել» է. ի՞նչ է խոստացել Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները զարգանում են ռազմավարական դաշինքի հիման վրա։

Ի թիվս այլնի, հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասին եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին վերաբերող հարցեր, մասնավորապես քննարկվել է Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները շնորհավորել են սիրիացի ժողովրդին այս կապակցությամբ և աջակցություն հայտնել սիրիական պետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Հույս հայտնելով, որ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ այժմ Սիրիայում կսկսվի կայունության շրջան՝  Ալիևն ասել է, որ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի հետ միասին պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների վերացմանը։

Ի պատասխան, Էրդողանն ասել, որ Անկարան և Բաքուն, ինչպես բոլոր ոլորտներում, համատեղ գործունեություն են ծավալելու նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության և աջակցության հարցում։