Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 8 պացիենտ, ծանր վիճակում՝ 40. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 8 պացիենտ, ծանր վիճակում՝ 40. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 180 հոգի թոքաբորբ ունի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր վիճակում 8 հոգի է գտնվում, ծանր՝ 40։

Թոորսյանի խոսքով՝ ՀՀ-ն ապրիլի 9-ին թոքերի արհեստական օդափոխության 120 սարք է ստացել, նախատեսվում է ևս 50 սարք ձեռք բերել մոտակա մեկ ամսում և ևս 80 սարք կա երկրում։ Այսպիսով, ըստ նախարարի՝ թոքերի արհեստական օդափոխության ընդհանուր 250 սարք կա։