Գիտնականները վերակենդանացրել են մահացած խոզի գլխուղեղը

Գիտնականները վերակենդանացրել են մահացած խոզի գլխուղեղը

Գիտնականներին հաջողվել է մասնակի վերակենդանացնել մահացած խոզի ուղեղը։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը, մանրամասնելով, որ գիտնականները վերակենդանացման գիտափորձը սկսել են խոզի մահանալուց չորս ժամ անց։ Գլխուղեղը վերստին սկսել է գործել BrainEx հատուկ հեղուկ պրեպարատի ազդեցությամբ։ Այն հանդիսանում է արյան նմանակ, ունի գրեթե նույն կառուցվածքն ու բաղադրությունը ինչ արյունը։ Այդ հեղուկը հատուկ սարքով ներարկվել է գլխուղեղի մեջ, որից հետո այն սկսել է կամաց կամաց վերակենդանանալ։ Մասնագետները շարունակելու են գիտափորձերը, քանի որ կա հույս, որ BrainEx-ի անալոգների օգնությամբ հնարավոր է լինելու բուժել ծանր ինսուլտների հետեւանքները։