Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

Մեր տեղեկություններով, Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտորի պաշտոնակատար։ Նշենք, որ նա 32 տարեկան է, մինչ այս եղել է Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատարը։

Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալական խոսքեր հայտնելով իր ուսանողներին։

Հիշեցնենք, որ մինչև այս ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Կորյունը Աթոյանը։