Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն

Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։

Նախարարությունից զգուշացնում են՝ նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։

«Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,- նշում են ԱՍՀՆ-ից։