Կաթողիկոսի եղբորորդու նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել

Կաթողիկոսի եղբորորդու նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնում է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններին համահունչ, քանի որ այլևս որպես խափանման միջոցի հիմք նախաքննությանը խոչընդոտելը գոյություն չունի, հետևաբար միջնորդել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մեր պաշտպանյալ Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ՝ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի կամ վերացվի»։