Գրիշա Թամրազյանը՝ ԿԳ նախարարի տեղակալ

Գրիշա Թամրազյանը՝ ԿԳ նախարարի տեղակալ
Գրիշա Թամրազյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիշա Թամրազյանը  նշանակվել է  կրթության և գիտության նախարարի տեղակալ։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»:

Նշենք, որ Գրիշա Թամրազյանը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր է եղել։