Ադրբեջանցի դահիճը․ ՀՀ ՔՕ ո՞ր հոդվածներով է մեղադրվում Զեյնալին

Ադրբեջանցի դահիճը․ ՀՀ ՔՕ ո՞ր հոդվածներով է մեղադրվում Զեյնալին

Հայտնի է դարձել, թե ինչի մեջ է մեղադրվում երեկ երեկոյան Ռուսաստանում՝ ՀՀ-ի պահանջով ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (հանցագործություններ մարդկության դեմ), 137 (պատերազմական հանցագործություններ հովանավորվող անձի դեմ), 140 (պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (վարձկանների հավաքագրում), 149 (բռնաբարություն) հոդվածներով: Այդ մասին նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաղորդվում է, որ Զեյնալիի դատավարությունը տեղի կունենա վաղը։

Նշենք, որ պատերազմի ընթացքում համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Զեյնալլըն դանակով կտրում արցախցի տարեց տղամարդու կոկորդը՝ բղավելով «Ալլահ Աքբար»

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի, ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզման մեջ է 2020 թվականի սեպտեմբերի 29-ից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից։ Ավելի վաղ, մարզիկը, վկայակոչելով ռուս իրավապահներին, նշել էր, որ իրեն կարող են հանձնել Հայաստանին։ Այդ վարկածը հաստատել էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը։

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունեն։