Պուտինը հայտնել է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մասին

Պուտինը հայտնել է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է մեկ շաբաթից Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մնացած հարցերը լուծելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում՝ մեկ շաբաթից, ես հիմա կխնդրեմ իմ գործընկերներին համաձայնեցնել այդ օրը, կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները և դեռևս չպարզված հարցերը, այսպես ասած, կլուծվեն»,- հայտարարել ՌԴ ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։

Պուտինը նշել է, որ սա «լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռևս չլուծված հարցերը կլուծվեն»։ Մինչ այդ էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ փոխվարչապետերի հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։