Սեմինար` աշխարհում գոյություն ունեցող նոր և մրցակցային միտումների վերաբերյալ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպվեց սեմինար-դասընթաց, որին մասնակցեցին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։

Սեմինարի նպատակն էր ներկաներին ծանոթացնել աշխարհում գոյություն ունեցող նոր և մրցակցային միտումներին՝ հատկապես բնապահպանության և քաղաքաշինական զարգացման ոլորտներում։ Մասնավորապես անդրադարձ եղավ քաղաքային տրանսպորտի կազմակերպման նոր ռազմավարություններին, քաղաքային լուսավորության այլընտրանքային տարբերակներին, աղբահանության և աղբի կառավարման խելացի ձևերին, լանդշաֆտային դիզայնի ձևավորման տենդենցներին, կանաչ տարածքների ճիշտ կառավարման գործիքներին։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում Յակոբեան բնապահպանական կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Ալեն Ամիրխանյանի և կենտրոնի փորձագետ Հարություն Ալպետյանի, ուսուցողական և օգտակար դասընթացի համար և սիրով սպասում հերթական հանդիպմանը։

#ԿենտրոնՎարչականՇրջան
#ՀԱՀ #ՅակոբեանԲնապահպանականԿենտրոն
#Վերապատրաստում
#ՄոտիվացվածԱնձնակազմ
#ՈւժեղԹիմ 
#TeamBuilding

Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից