Վաղը՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինը փակ հանդիպումներ կունենա

Վաղը՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինը փակ հանդիպումներ կունենա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Առանձնապես տոնական բան չի լինի։ Առավոտյան աշխատանքային հանդիպումներ կունենա՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հոկտեմբերի 7-ին նախագահի ծննդյան օրացույցի մասին հարցին։

Հոկտեմբերի 7-ին պետության ղեկավարը կդառնա 72 տարեկան։