ԱՊՀ-ում կստեղծվի բարձր դատարանների խորհուրդ

ԱՊՀ-ում կստեղծվի բարձր դատարանների խորհուրդ

Ռուսաստանի Գերագույն դատարանը տեղեկացրել է, որ ԱՊՀ տարածքում կստեղծվի անդամ պետությունների բարձր դատարանների խորհուրդ։ Նման որոշում կայացվել է ԱՊՀ անդամ պետություններում գործող բարձր աբրիտրաժային տնտեսական, եւ այլ դատարանների նախագահների նիստի ժամանակ, որոնք լուծում են տնտեսական ոլորտի հետ կապված վեճեր։

Նիստին մասնակցել են նաեւ Հայաստանի Վճռաբեկ դատարանը։ Խորհուրդն ամենայն հավանականությամբ նպաստելու է միջազգային պայմանագրերի կատարմանը, ինչպես նաեւ իրավական կարգավորումների կատարմանը, զբաղվելու է նաեւ իրավական օգնության մեխանիզմների կատարելագործմամբ։ Խորհրդի ստեղծման հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն ԱՊՀ Գործադիր կոմիտե՝ անդամ պետությունների քննարկմանը ներկայացնելու համար։