Տան որ առարկան է ամենից արժեքավորը Սոֆի Լորենի համար

Տան որ առարկան է ամենից արժեքավորը Սոֆի Լորենի համար

Իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը BBC Radio 4-ի հետ զրույցում խոստովանել է, որ իր համար տան ամենաարժեքավոր իրը պիցցայի պատրաստման համար նախատեսված ջեռոցն է, եւ եթե հանկարծ գնալու լիներ անմարդաբնակ կղզի, ապա հենց այդ իրը կվերցներ իր հետ։

Ընդ որում, դերասանուհին համարում է, որ այն պերճանքի առարկա է իրականում։ Դերասանուհու պրագմատիզմը հիացրել է համացանցի օգտատերերին։ Նրանք համարել են, որ դերասանուհու ամուսինը՝ Կարլո Պոնտին իրեն երջանիկ մարդ պիտի համարի նման պրագմատիկ կին իր կողքին ունենալու համար։