Մտադիր է քննարկումներ ունենալ Զելենսկու եւ Պուտինի հետ

Մտադիր է քննարկումներ ունենալ Զելենսկու եւ Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հենց որ վերադառնա ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին։ Նա մանրամասնել է, որ հեռախոսազրույցների թեման լինելու է Ուկրաինական ճգնաժամը։

Թուրքիայի նախագահն իր խոսքում շեշտել է, որ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է խոսեն Ռուսաստանի հետ, բացեն դեպի խաղաղություն տանող դռնելը, նկատելով, որ ՄԱԿ-ը ցավոք չկարողացավ վերջ դնել Ուկրաինական հակամարտությանը, դադարեցնել արյունահեղությունը եւ գտնել լուծումներ էներգետիկ եւ պարենային ճգնաժամների համար։ Այս մասին հայտնում է A Haber-ը։