Երբ կվերաբացվի Կամպ Նոուն

Երբ կվերաբացվի Կամպ Նոուն

Իսպանական Cadena SER պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» նախատեսում է սեպտեմբերին վերադառնալ վերանորոգվող «Կամպ Նոու» մարզադաշտ։ Վերադարձը կարող է տեղի ունենալ հավաքականների առաջին աշնանային դադարի ավարտից հետո։

Հաղորդվում է, որ նոր մրցաշրջանի մեկնարկին «Բարսելոնան» չի կարողանա իր հանդիպումները անցկացնել Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում, քանի որ այնտեղ արդեն նախատեսված են այլ միջոցառումներ։ Այս պատճառով ակումբը մտադիր է դիմել Լա Լիգայի ղեկավարությանը՝ խնդրելով, որպեսզի առաջնության առաջին երեք խաղերը անցկացնի հյուրի դաշտում։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա սեպտեմբերից  «Կամպ Նոուն» կրկին կընդունի «Բարսելոնայի» երկրպագուներին։