Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում․ ՄԻՊ-ի արձագանքը

Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում․ ՄԻՊ-ի արձագանքը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ ոստիկաները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում ինչ-որ մեկից:

Այս դեպքին արձագանքել է  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ գրելով․

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։