Եթե չեք ուզում, որ ընդհանրապես դատական համակարգը խայտառակվի, հանեք ձեր թեկնածությունը․ Խաչատրյանը՝ Սիրունյանին

«Ձեզ ինչ հարց տալիս են, ասում եք՝ կոնտեքստից դուրս է, մի հատ կներկայացնե՞ք՝ այդ ո՞ր կոնտեքստում եք դուք հայհոյել. Կբացատրե՞ք, թե արդյոք կարելի՞ է հայհոյել կոնտեքստից ներս, բայց չի կարելի հայհոյել կոնտեքստից դուրս»: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Բարեվարք մարդը, կիրթ մարդը, ոչ կոնտեքստից ներս է հայհոյում, ոչ էլ կոնտեքստից դուրս է հայհոյում։ Չես կարող գնաս, պատին հայհոյանք գրես, և հետո ասես գիտես, կոնտեքստից դուրս ես կարդացել, որովհետև մի պատ այն կողմն էլ մի հատ ուրիշ կոնտեքստ կար: Ես առաջարկում եմ՝ ծանոթանաք և հրապարակեք, թե ձեր մասին բարեվարքության ինչ եզրակացություն է ներկայացվել։ Որովհետև միգուցե ՔՊ-ականներն էլ տեղյակ չեն ձեր մասին ինչ է գրված, կամ հասարակությունը տեղեկանա, թե քպ-ականները ում են ներկայացրել ԲԴԽ-ի անդամի թեկնածու․․․․Եթե չեք ուզում, որ ընդհանրապես այս երկրի դատական համակարգը խայտառակվի, հանեք ձեր թեկնածությունը»:»,-ասաց նա:
Ալեքսանդր Սիրունյանն արձագանքեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փաստաթուղթը պետք է տային ու ծանոթ լինեի։ Ես պարզապես մի ճշմարտություն գիտեմ, որ բոլոր եկամուտներս հայտարարագրված են, դրանք քիչ չեն: Բանկից շատ թուղթ էին ուզել, մի 15 տարվա թուղթ էին ուզել։ Գիտեմ, որ կոռուպցիայի հետ կապ չունեմ։ Այդքանը գիտեմ»:
Կարծիքներ