«Հրապարակ». Փաշինյանը վերադարձել է կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին. Վիտալի Բալասանյան

«Հրապարակ». Փաշինյանը վերադարձել է կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանը երեկ անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը․ «Հաստատվում են իմ մտահոգությունները, որոնք հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երեւանի վարած քաղաքականության վերաբերյալ։
Ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթում Արցախը ներկայացված է որպես տարածք, արցախահայությունը՝ որպես բնակչություն․․․ 2007թ. ընդունված ռազմավարության մեջ կար հստակ ձեւակերպում, որ ԼՂ-ն հանրապետություն է, նոր ռազմավարության մեջ հրաժարվել են «հանրապետություն» ձեւակերպումից, ինչն ապացուցում է, որ Փաշինյանը վերադարձել է կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին»։