Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ․ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ․ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ մեղադրելով կանխակալ վերաբերմունքի մեջ, մասնավորապես, որ նա դատական ակտ է հրապարակել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ՝ առանց իր՝ դատարանում ներկա գտնվելու։

Ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար, իսկ Մանվել Գրիգորյանին այդ ընթացքում պատրաստվում են բժշկական օգնություն ցուցաբերել։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բարսեղյանը ցանկանում էր հայտարարություն անել ինքանբացարկի միջնորդության վերաբերյալ, սակայն դատարանը նրան թույլ չտվեց այդ հայտարարությունն անել, ինչը Բարսեղյանը որակեց որպես իրեն ձայնի հնարավորությունից զրկել։ 

Քիչ հետո հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանին դատարանի նիստերի դահլիճից տեղափոխում են հիվանդանոց, նա չի կարողացել մասնակցել նիստին և լսել դատարանի որոշումը ինքնաբացարկի վերաբերյալ։