ՔՊ-ական պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

ՔՊ-ական պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամլո խոսնակ Մովսես Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Առուշանյանը գյումրեցի է, առաջադրվել էր քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրություններին եւ երկրորդ տեղ գրավել՝ 221 ձայնով։