Ռուսաստանում արձագանքել են կանադացի հոքեյիստի դժգոհություններին

Ռուսաստանում արձագանքել են կանադացի հոքեյիստի դժգոհություններին

Մագնիտագորսկի «Մետալուրգ» հոքեյի թիմի նախկին փոխնախագահ Գենադի Վելիչկինը արձագանքել է Ջեյմի Մակլելանի՝ Ռուսաստանի հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Վելիչկինը կանադացի մարզիկի խոսքերը այն մասին, որ Ռուսաստանում կյանքը նման է բանտի, համարել է զառանցանք։ Նա մանրամասնել է, որ որ Մակլելանը պարզապես Ռուսաստան է տեղափոխվել չաշխատելու, բայց փող վաստակելու համար, իսկ թիմից նրան հեռացրել է կանադացի մարզիչ Դեյվ Քինթը։ Ռուս մասնագետը նշել է, որ ընդամենը մեկ երկու հանդիպման է մասնակցել Մակլելանը եւ վերջ։ Իսկ ահա Ռուսաստանին քննադատելն Արեւմուտքում շատ թրենդային է ու նա որոշել է կամ հետ չմնալ թրենդից կամ էլ պահել է իր մեջ վիրավորանք ու հիմա է որոշել խոսել այդ մասին։