Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մոտ ի հայտ են եկել խնդիրներ լսողության հետ

Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մոտ ի հայտ են եկել խնդիրներ լսողության հետ

Մանչեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ի հայտ են եկել խնդիրներ լսողության հետ։ Այս մասին հայտնում է American Journal of Otolaryngology հանդեսը։

Փորձագետները հետազոտել են կորոնավիրուսն հաղթահարած 121 պացիենտի, որոնցից 16-ը գանգատվել են, որ հիվանդությունը հաղթահարելուց հետո նրանց մոտ առկա է լսողության հետ կապված խնդիրներ։

Ընդ որում, լսողական պրոբլեմը նրանց մոտ ի հայտ է եկել կորոնավիրուսից առողջանալուց երկու ամիս անց։ Մասնագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել լսողական նեւրապատիայի հետ, որի առկայության դեպքում խաթարվում է լսողական նյարդով ազդակների հաղորդումը դեպի գլխուղեղ։ Սակայն գիտնականները կարծում են, լսողական ապարատի վրա կարող են ազդել նաեւ հակաինֆեկցիոն դեղամիջոցներն ու սթրեսը։