Հայտնաբերվել է 4,5 միլիարդ տարեկան 24 ալմաստ
Բրազիլիայի Ջուինա քաղաքի մոտ հայտնաբերվել է 24 հատ հնագույն ալմաստ, որոնք մակերեւույթ են նետվել հրաբխի ժայթքման ժամանակ։ Գիտնականները կարծում են, որ այդ ալմաստները ապացուցում են, որ մոլորակի խորքերում կան նախնական մագմայի պահեստարաններ։ Այդ ալմաստները 4,5 միլիարդ տարեկան են, եւ ինչպես գրում է Science ամսագիրը, հասակակից են Լուսնին։ Նախնական մագմայի գտնվելու վայրի, չափսերի եւ ռեզերվուարի պարունակության մասին գիտնականները դեռ պետք է բազմաթիվ հետազոտություններ կատարեն։ Նշենք, որ այս մասին առաջին հրապարակումները գիտական գրականության մեջ, ի հայտ են եկել 1980-ական թթ։
Կարծիքներ