Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ մերժվեց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դատարանին ներկայացրած միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու կամ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նշենք, որ նախորդ դատական նիստերից մեկում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդել էր անհապաղ վերացնել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանը նաև ներկայացրել էր Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադարական կարգը տապալելու համար։